Չինաստանում չեղարկվել է Marvel-ի ֆիլմերի ցուցադրման արգելքը

Չինաստանում չեղարկվել է Marvel կինոընկերության ֆիլմերի ցուցադրման ոչ պաշտոնական արգելքը՝ հայտարարելով կինոընկերության երկու նախագծերի՝ «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» և «Մարդ- մրջյունն ու իշամեղուն. Քվանտային մոլուցք» ֆիլմերի ցուցադրման ժամկետներ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Սև հովազ» ֆիլմի շարունակությունը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2022 թվականի նոյեմբերին, կցուցադրվի Չինաստանում փետրվարի 7-ին։ Դրանից կարճ ժամանակ անց «Մարդ-մրջյունն ու իշամեղուն. Քվանտային մոլուցք»-ը կթողարկվի փետրվարի 17-ին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում թողարկման ամսաթվերի հետ միաժամանակ:

Այս ֆիլմերը կլինեն Marvel-ի առաջին նախագծերը, որոնք կցուցադրվեն Չինաստանում 2019 թվականի «Վրիժառուներ. վերջնախաղ» և «Սարդ-մարդը. տնից հեռու» ֆիլմերից հետո։ Չինաստանում, կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր, շատ հոլիվուդյան ֆիլմեր չեն ցուցադրվել կինոթատրոններում։