Սելենա Գոմեսը և Էնդրյու Թագարտը ժամադրության ժամանակ. զույգի առաջին լուսանկարները

Ասում են՝ Հոլիվուդում նոր զույգ կա: US Weekly-ն վերջերս հայտնել է, որ Սելենա Գոմեսը հանդիպում է The Chainsmokers-ի դիջեյ Էնդրյու Թագարտի հետ: Իսկ այսօր հայտնվել են աստղերի առաջին համատեղ լուսանկարները։

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել սիրահարներին ժամադրության ժամանակ. Սելենային և Էնդրյուին նկատել են բոուլինգ խաղալիս: Ականատեսների խոսքով՝ աստղերը չեն թաքցրել իրենց զգացմունքները։ Նրանք համբուրվել են ու վայելել ռոմանտիկ մթնոլորտը։

«Ինչ-որ պահի նրան մի խումբ երկրպագուներ մոտեցան՝ նկարվելու։ Եվ նրանցից հետո մի տղամարդ ինքնագիր խնդրեց»,- ասել է ինսայդերը Page Six-ին: