Արքայազն Ուիլյամը պատմել է Քեյթ Միդլթոնի խոհարարական հմտությունների մասին

Մինչ Հարրին ամեն կերպ փորձում է ուշադրություն հրավիրել իր անձի վրա, թագավորական ընտանիքը շարունակում է բիզնեսով զբաղվել։ Օրերս արքայազն Ուիլյամն այցելել է «Together as One» բարեգործական կազմակերպություն: Ներկայացուցիչները ուրախ էին հանդիպել դուքսի հետ։ Նրանք որոշել են Տերիյակի հավ պատրաստել, իսկ արքայազնը հետ չի մնացել և միացել է թիմին։

Խոհանոցում Ուիլյամը խոստովանել է, որ գրեթե չի պատրաստում, ի տարբերություն իր կնոջ։ «Քեթրինը լավ է այդ գործում: Ես կարող եմ սթեյք տապակել, բայց իմ սոուսները գնդիկներով են ստացվում: Ես պետք է աշխատեմ դրա վրա»,- ասել է արքայազնը:

Քեյթը և Ուիլյամը մեկ անգամ չէ, որ ասել են այն մասին, թե ինչ հաճույք են ստանում երեխաների հետ ճաշ պատրաստելուց: Օրինակ, Եղիսաբեթ II-ի պլատինե տարեդարձի տոնակատարության ժամանակ Միդլթոնը կիսվել է մի լուսանկարով, որտեղ նա ժառանգների հետ զարդարում է cupcakes-ը։