53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը՝ կատարյալ դասական լողազգեստով

Երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը (չմոռանանք, թե քանի տարեկան է) Ինստագրամ սոցիալական ցանցում ցուցադրել է իր անհավանական կազմվածքը՝ իր կոսմետիկայի և մաշկի խնամքի միջոցների գովազդի շրջանակներում։

Երգչուհին հիանալի կազմվածք ունի, թեև ֆոտոշոփը, ամենայն հավանականությամբ, նույնպես օգնել է, բայց, մինույն է, Ջեյ Լոյի իրական կազմվածքն այնքան էլ չի տարբերվում այս մեկից։ Իսկ սև լողազգեստը, թեև թվում է, թե շատ սովորական է, բայց կատարյալ կերպով լավ է նստում և ընդգծում է բոլոր առավելությունները։ Վստահաբար կարելի է ասել, որ Բեն Աֆլեքի բախտը շատ է բերել։