Բրիթնի Սփիրսը դաջվածք է արել, բայց անմիջապես փոշմանել է. «Ես պետք է այն շտկեմ»

Բրիթնի Սփիրսն իր ռեպերտուարում է. երգչուհին դաջվածք է արել, բայց անմիջապես փոշմանել է։ Այս մասին նա իր երկրպագուներին ասել է Ինստագրամ սոցիալական ցանցում։

Աստղը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է վարպետը սարքով դաջում իր աջ ձեռքին։ Տեսանյութի նկարագրության մեջ Բրիթնին խոստովանել է, որ որոշել է այս քայլին գնալ Հավայան կղզիներում հանգստանալու ժամանակ։ Ճիշտ է, հիմա նրան ընդհանրապես դուր չի գալիս պատկերը։ «Ես չեմ կարող դա ցույց տալ, քանի որ դա տհաճ է: Սա իսկապես շատ վատ է: Ես պետք է շտկեմ այն»,- գրել է Սփիրսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին սկանդալ էր սարքել ռեստորանում։ Նա այնքան անադեկվատ է պահել իրեն, որ ամուսինը չի դիմացել ու առանց իրեն լքել է հաստատությունը։ Ականատեսների վկայությամբ աստղը բղավել է և հորինված լեզվով ինչ-որ անհեթեթություն է ասել: