Պամելա Անդերսոնը պատմել է բռության և Թոմի Լիից ցավալի ամուսնալուծության մասին. «Ես պետք է պաշտպանեի իմ երեխաներին»

Երեկ People-ը հրապարակել է հատվածներ Պամելա Անդերսոնի հուշերից, որոնք կթողարկվեն հունվարի 31-ին։ Գրքում դերասանուհին կիսվել է ամենակարևորով։ Հոլիվուդյան աստղը պատմել է Թոմի Լիի հետ հարաբերությունների և այն մասին, թե ինչպես է բաժանվել թմբկահարից։

«Թերևս Թոմիի հետ իմ հարաբերությունները միակն էին, որտեղ ես իսկապես սիրում էի», – սկսում է Պամելան: Երաժիշտի հետ նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1995թ. Նրանք ամուսնության երդումներով են փոխանակվել Կանկունի լողափերից մեկում և «հարսանեկան դաջվածքներ» արել։ Տոնակատարությանը դերասանուհին զվարճացել է բիկինիով, իսկ ռոքերը՝ բորդո շորտով։ Սա, իհարկե, չի անցել մամուլի կողքով։ Պապարացիներն ամեն ինչ արել են բացառիկ նկարներ ստանալու համար։

Նրանց սիրավեպի առանձին փուլ էր սեքս-սկանդալը։ Աստղերի ինտիմ տեսանյութը և սեյֆում պահված անձնական լուսանկարները արտահոսել էին սոցցանցեր: Տեսանյութը հետագայում հնարավոր չեղավ հեռացնել համացանցից։ «Դա ոչնչացրեց կյանքեր: Դա աններելի էր: Մարդիկ դեռ կարծում են, որ կարող են օգուտ քաղել նման սարսափելի արարքներից»,- գրում է դերասանուհին իր գրքում։

Սակայն սա միակ բանը չէ, որին Պամելան ստիպված է եղել դիմանալ Թոմիի հետ հարաբերություններում։ Նրա խոսքով, 1998-ի մի գիշեր երաժիշտը ջարդել է իր ձեռքը, երբ նա գրկել էր յոթ ամսական որդուն. «Նա ինձ ու Դիլանին հրեց պատին»։ Խուճապի մեջ նա զանգահարել է 911։ Ռոքերը ձերբակալվեց և վեց ամիս անցկացրեց բանտում։ Դրանից հետո դերասանուհին որոշել է խզել հարաբերությունները թմբկահարի հետ։

«Թոմիից բաժանվելը իմ կյանքի ամենադժվար, ամենադաժան պահն էր: Ես ընկճված էի։ Ես դեռ չէի կարողանում հավատալ, որ այն մարդը, ում ես ամենաշատն էի սիրում, ունակ էր այդ գիշեր տեղի ունեցածին: Երկուսս էլ ոչնչացած էինք, բայց ես պետք է պաշտպանեի երեխաներիս»,- խոստովանել է դերասանուհին։