«Ուենսդեյ» հեռուստասերիալի աստղ Պերսի Հայնես Ուայթը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

Մի շարք կանայք Twitter-ում ներկայացրել են սեռական ոտնձգությունների մեղադրանքներ «Ուենսդեյ»-ի աստղ Պերսի Հայնես Ուայթի դեմ:

Աղջիկները ասում են, որ ճանաչում են 21-ամյա Ուայթին Տորոնտոյում նրա միջնակարգ դպրոցի տարիներին և պնդում են, որ իրենց նկարագրած դեպքերը տեղի են ունեցել, երբ նա եղել է 17-ից 20 տարեկան:

Մեղադրանքներն առաջին անգամ հնչեցրել է Twitter-ի օգտատեր @milkievich-ը մի գրառման մեջ, որտեղ նա պնդում էր, որ Ուայթի մի խումբ ընկերներ խնջույքներ են կազմակերպում, որոնց նրանք «ըստ երևույթին հրավիրում էին կանանց, որոնց կարծում էին թեթևաբարո, որպեսզի կարողանան հարբեցնել, որ սեքսով զբաղվեին նրանց հետ»:

Աղջիկը պնդում էր, որ Ուայթը «հարձակվել» է իր վրա երեկույթներից մեկում, երբ նա «չափազանց հարբած է եղել»։ Նա նաև ասել է, որ նրա նկատմամբ «բռնաբարության մեղադրանքներ» են ներկայացվել, սակայն ավելի հստակ մանրամասներ չի հայտնել, թե ով է այդ մեղադրանքները ներկայացրել։ Նա նաև գրել է, որ Փերսին «ճնշել և հարձակվել է իր մի քանի ընկերուհիների վրա, իր մերկ նկարները համացանցով ուղարկել աղջիկներին՝ հակառակ նրանց կամքին», և կանանց անվանել վիրավորական անուններով։

Աղջիկը պատմել է, որ տուժողներից մեկը, ում մասին խոսել է, փորձել է դեպքի մասին հայտնել ոստիկանություն, սակայն նրա հայտարարությունը չի ընդունվել։

Նրա թվիթից հետո այլ աղջիկներ սկսեցին հանդես գալ Պերսիի դեմ իրենց հայտարարություններով. «Իմանալը, թե ինչ է նա արել ինձ և մյուս կանանց, զզվելի է»։ Մեկ այլ աղջիկ գրել է. «Նա թույլ տվեց, որ ինձ բռնաբարեն իր նկուղում, և երբ հետո զանգահարեց ինձ այդ առիթով, նրա ամենամեծ մտահոգությունը ոստիկանությունն էր, ոչ թե իմ որպիսությունը»: