«Նրանք ոգևորված են, թե ինչ է լինելու հետո». ինսայդերները կիսվել են Բրեդ Փիթի նոր սիրավեպի մանրամասներով

Ինսայդերները բացահայտում են Բրեդ Փիթի և Ինես դե Ռամոնի հարաբերությունների նոր մանրամասները, ներառյալ՝ արդյոք նրանց անհանգստացնում է տարիքային տարբերությունը և ինչպես են այժմ իրենց հարաբերությունները:

59-ամյա Բրեդին և 30-ամյա Ինեսին առաջին անգամ նկատել են 2022 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր ստեղծել են «հարաբերություններ, որոնք թվում են հարմարավետ և զվարճալի»: Us Weekly-ն հայտնում է, որ նրանք «իրոք հիանալի ժամանակ են անցկացնում միմյանց հետ»։ Աղբյուրները նշում են նաև, որ նոր սիրահարների միջև 30 տարվա տարբերությունն իրենց չի անհանգստացնում և «ոչ մեկի համար խնդիր չէ»։ Երկուսն ավելի շատ կենտրոնացած են իրենց ապագայի վրա, քանի որ «նրանք ոգևորված են, թե ինչ է սպասվում հետագայում»:

Ի դեպ, Ինեսի տարիքը դեռ առեղծված է, քանի որ Us Weekly-ն պնդում է, որ նա 30 տարեկան է, People-ը վստահ է, որ Ինեսը 32 տարեկան է, իսկ Daily Mail-ը նշում է, որ ֆիթնես-մարզիչը 29 տարեկան է։ Բայց, ըստ երեւույթին, դա դեռ նշանակություն չունի, քանի որ գլխավորն այն է, որ նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում։