«Նրանք չգիտեն, թե դա ինչ է». ինչպե՞ս է Քարդաշյանների ընտանիքը վերաբերվում Քանյե Ուեսթի նոր ամուսնությանը

Քարդաշյանների ընտանիքը շփոթված և անհանգստացած է Քանյե Ուեսթի անսպասելի ամուսնությունից Yeezy դիզայներ Բյանկա Ցենսորիի հետ: Այս մասին հայտնել են Page Six-ի աղբյուրները։

Ըստ ինսայդերի՝ ընտանիքին անհանգստացնող մտահոգություններից մեկն այն է, թե ինչպես է Ուեսթի նոր հարսնացուն մտնելու իր երեխաների կյանք. «Ընտանիքը դեռ չի ընկալում դա որպես ամուսնություն: Նրանք չգիտեն, թե դա ինչ է»:

Այժմ Քարդաշյանները սպասում են, թե իրականում ռեփերը կներկայացնի ամուսնության փաստաթղթեր, քանի որ նա պաշտոնապես գրանցված չէ. «Նրանք վստահ չեն, որ սա PR քայլ չէ։ Սպասում են, թե արդյոք նա կներկայացնի, և նրանք նյարդայնանում են, քանի որ եթե դա ճիշտ է, ապա նա կդառնա իր և Քիմի երեխաների կյանքի մի մասը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանն ատում է Քանյե Ուեսթի նոր կնոջը, ավելին, Բյանկայի ընտանիքը ևս մեկնաբանել էր աղջկա ամուսնությունը ռեփերի հետ։