Ուիլ Սմիթը ազգությամբ հայ ռեփեր Xcho-ի երգով տեսանյութ է հրապարակել

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որն ուղեկցվել է հիփ-հոփ կատարող ազգությամբ հայ Xcho-ի «Ты и я» երգով։ Xcho-ն ռեփ է կարդում ռուսերեն։ Նա ծագումով հայ է, իսկ իսկական անունը Խաչո Դունամալյան է։

«Դուք կզարմանաք, բայց ֆիլմերում շատ տեսարաններ հենց այսպես են նկարահանվում»,- հրապարակմանը կից գրել է Սմիթը։

Մեկնաբանությունների բաժնում էլ Xcho-ն շնորհակալություն է հայտնել հոլովակի համար՝ գրելով` «Շնորհակալ եմ»: