Քիմ Քարդաշյանը դիմահարդարմամբ հետ է բերել 2007թ․

Քիմ Քարդաշյանը որոշել է միանալ British Chav դիմահարդարման այժմ հայտնի TikTok թրենդին, էսթետիկա, որը հայտնի դարձավ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում: Այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում էր վատ կրթություն ստացած դեռահասներին, որոնք գալիս էին բանվորական ընտանիքներից և աչքի էին ընկնում հակասոցիալական, երբեմն ագրեսիվ պահվածքով։

TikTok-ի օգտատերերը վերցրել են այդ խավի միայն արտաքին կողմը՝ chav girls դիմահարդարումը: Այն առանձնանում էր չափից շատ տոնային կրեմով, չափազանց հաստ հոնքերով և սպիտակեսրած շուրթերով։

Ընդհանուր առմամբ, British Chav-ը մեր գեղագիտության օտարերկրյա անալոգն է 2007 թ. Նույն սանրվածքը, գրաֆիկական հոնքերը և, իհարկե, տոնային կրեմը շուրթերին։ Քիմը դիմահարդարվել է ժանրի բոլոր կանոններով և նույնիսկ չի մոռացել մազերը հավաքել գլխավերևում։