Հեյլի Բիբերն արմատապես փոխել է իր կերպարը

Նոր տարի՝ նոր սանրվածք։ Ինչպես երևում է, այդպես է մտածել Հեյլի Բիբերն ու որոշել փոխել կերպարը։ Մոդելը անցյալում է թողել երկար մազերը և կարճ սանրվածքի է անցել։ Եվ իհարկե, նա չի մոռացել արդյունքով կիսվել Ինստագրամ սոցիալական սանցում։

Հեյլին կիսվել է մի լուսանկարով, որտեղ նկարվել է նոր սանրվածքով՝ կենդանական պրինտով արևային ակնոցով և կանաչ և նարնջագույն շեշտադրումներով բայկերային բաճկոնով: Երկրպագուները նկատել են, որ նոր սանրվածքը սազում է աստղին։