Քեյթ Միդլթոնը պատմել է՝ ինչպես է պահպանում իր կազմվածքը

Թվում է, թե Քեյթ Միդլթոնը կատարյալ է։ Ուելսի արքայադուստրը խոսել է երեխաների դաստիարակության և այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում լավ մարզավիճակում մնալ (այո, դրանք կապված են):

Քեյթը հանդիպել է անվասայլակով ռեգբիի ֆուտբոլի թիմին։ Նա ասել է, որ իր բոլոր երեխաները սպորտով են զբաղվում։ «Մենք միշտ մի փոքրմրցակցում ենք միմյանց հետ։ Նրանք բոլորն էլ սիրում են սպորտը, իսկ Լուին խելագարվում է ռեգբիի համար»,- ասել է Քեթրինը։ «Նրանք այնպիսի տարիքում են, որ պարզապես հաճույք են ստանում վազելուց»:

Նա նաև հավելել է, որ ցանկացած հարմար առիթի դեպքում փորձում է սպորտով զբաղվել։ «Դա և երեխաների հետևից վազելը. ես այդ ամենը անում եմ ամեն անգամ, երբ կարողանում եմ կատարել իմ վարժությունները, նույնիսկ դպրոցից առաջ երեխաների հետ ցատկում եմ բատուտի վրա», – պատմել է Քեյթը: