Վիկտորյա Բեքհեմին քննադատել են առանց դիմահարդարման տեսանյութի համար

Վիկտորյա Բեքհեմը հայտնվել է սկանդալի կենտրոնում (այս անգամ Նիկոլա Պելցը դրա հետ կապ չունի): Համացանցի օգտատերերը քննադատել են աստղին նրա նոր տեսահոլովակի համար: Բանն այն է, որ վերջերս Դևիդ Բեքհեմի կինը տեսանյութ է հրապարակել, որի սկզբում ասել է, որ առանց դիմահարդարման է։ Սակայն, կարծես թե, դիզայների խոսքերին քչերն են հավատացել։

Վիկտորյան դիմահարդարման տեսահոլովակ է ձայնագրել՝ իր կոսմետիկայի նոր հավաքածուն գովազդելու համար։ Սակայն գաղափարը ձախողվել է։ Ինստագրամ սոցցանցում գրառման տակ բացասական մեկնաբանություններ են հայտնվել՝ «Դիմահարդարում չկա, բայց կա 27 ֆիլտր», «Ես քեզ սիրում եմ, բայց կրեմն ու դիմափոշին դիմահարդարում են, սիրելիս», «Իհարկե շպարված ես», «Բոլորը դա հասկանում են, չէ՞, որ մեզ խաբում են»: