Նորից փոխե՞լ. երկրպագուները շոկի մեջ են Քայլի Ջեների որդու անվան արաբերեն իմաստից

Քայլի Ջեների երկրպագուներն արդեն մի քանի օր է՝ քննարկում են որդու՝ Էյրի նոր անունը և վախենում են, որ նա նորից կփոխի այն։ Եվ ամեն ինչ արաբերենում դրա իմաստի պատճառով։

Քայլիի որդու նոր անվան բացահայտումից հետո Twitter-ում մեծ աղմուկ են բարձրացրել. «Հըմ, ինչ-որ մեկը պետք է ասի Քայլի Ջեններին, որ նա իր որդուն անվանափոխել է Էյր, որը արաբական տարածված արտահայտություն է, որը նշանակում է «իմ առնանդամը», թե՞ ոչ»: Մեկ այլ օգտատեր կատակել է. «Այս խեղճ երեխային նորից կվերանվանեն»։

Ըստ Urban Dictionary-ի՝ «Aire» արաբերեն նշանակում է «լավագույն ընկեր», բայց, իհարկե, համացանցի օգտատերերին հետաքրքրել է բառի երկրորդ իմաստը, որը «նշանակում է նաև առնանդամ՝ կախված դրա կիրառման կոնտեքստից»։ Սակայն եբրայերենում, ըստ Nameberry.com-ի, «Aire» նշանակում է «Աստծո առյուծ», որն ավելի նորմալ է հնչում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քայլին վերջապես հրապարակեց իր գրեթե մեկամյա որդու առաջին լուսանկարները, որոնցում երևում է նրա դեմքը, ինչպես նաև բացահայտել է նրա անունը, որը նա չէր ստացել ծնվելուց հետո որոշ ժամանակ անց։ Սկզբում փոքրիկին անվանակոչել են Վուլֆ, ինչը մեծապես զվարճացրել է համացանցի օգտատերերին, և, ըստ երևույթին, Քայլին որոշել է որդուն չդատապարտել հավերժական ծաղրի։