Աստղագուշակ հունվարի 25-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Ճիշտ է, որոշ դժվարություններ չեն բացառվում, բայց դրանք ձեզ իհարկե չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք նույնիսկ սովորականից ավելի համառ կլինեք, այդ իսկ պատճառով կհաղթահարեք բոլոր արգելքներն ու հրաշալի արդյունքների կհասնեք: Եվ դա աննկատ չի մնա: Հակառակը՝ ձեր հաջողությունները ուժեղ տպավորություն կթողնեն շրջապատողների վրա:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լսել առողջ բանականության ձայնին ու պրովոկացիաներին չտրվել: Աշխատեք խուսափել թեժ վեճերից, ռիսկի չդիմել ու մրցակցային պայքարի մեջ չմտնել, եթե դրանից կարելի է խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին շրջապատողների հանդեպ առանձնահատուկ ուշադիր եղեք: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու շփումների տեսանկյունից: Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, որոնք կստիպեն ձեզ հուզվել: Ուրիշ լարված պահեր էլ կլինեն: Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում ավելի հեշտ լեզու կգտնեք բոլորի հետ:

Շատ Ցուլեր հրաշալի գաղափարներ կունենան: Երեկոյան հնարավորություն կունենաք քննարկել դրանք մտերիմների, ինչպես նաև նոր ծանոթների հետ, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Դա շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եկել է բարդ գործ ստանձնելու ժամանակը. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել: Դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել, հաջողությամբ կավարտեք այն, ինչը վաղուց եք սկսել: Պետք կգան հին գործնական կապերը: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք:

Չնայած օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի, երբեմն դուք լրջորեն կանհանգստանաք: Աշխատեք փոքրիկ թյուրիմացություններն ու խնդիրները սրտին մոտ չընդունել: Կենտրոնացեք հնարավորությունների և ուրախության առիթների վրա, որոնք կնվիրի այս օրը: Դրանք քիչ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինտուիցիային ուշադիր լսեք. այսօր նրա հուշումները ձեզ համար օգտակար կլինեն: Հենց դրանց շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները, գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Դրանք նաև կօգնեն ճիշտ հարաբերություններ կառուցել այն մարդկանց հետ, որոնց այսօր պիտի հանդիպեք:

Օրը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես տնօրինել ստացած գումարը և որտեղ կարող եք ավելին աշխատել: Որոշ Խեցգետիններ շատ շահավետ գործարքներ կկնքեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած օրը կարող է սպասվածի նման չդասավորվել, աշխատեք հանգստություն պահպանել: Հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրին. պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Շատ Առյուծների այսօր պետք կգա մի քանի շաբաթ առաջ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները լուրջ սխալներ չեն անի:

Հնարավոր է անսպասելի հանդիպում մի մարդու հետ, որին կուզենայիք դուր գալ. պատրաստ եղեք դրան ու աշխատեք անթերի տեսք ունենալ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ հաջող կանցնի, եթե նրա առաջին կեսին համառություն ու նպատակասլացություն դրսևորեք: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, միանգամից ստանձնեք ամենակարևորը: Դուք արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված. նման դեպքերում լավ է չհրաժարվեք այդ օգնությունից:

Տանը հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, երբեմն դժվար կլինի ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Բայց լուրջ վեճերի առիթներ չեն լինի: Դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե միանալ համախոհների թիմին. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Հաջողությամբ կավարտվեն բանակցությունները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Նույնիսկ եթե այսօր դժվարություններ առաջանան, դուք լավ տրամադրությունը չեք կորցնի, լավատես ու ինքնավստահ կլինեք: Հենց դրա շնորհիվ էլ շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բոլոր կարևոր գործերում աշխատեք միայն ինքներդ ձեզ ապավինել: Նույնիսկ հին ծանոթների հետ պայմանավորվելն այսօր սովորականից բարդ կլինի: Էլ ավելի դժվար լինի նրանց հետ, ում հետ վերջերս եք ծանոթացել: Երիտասարդ Կարիճները շատ բռնկուն ու անհամբեր կլինեն: Նրանց համար դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Լավ է, եթե ձեր կողքին լինի փորձառու մեկը, որը կօգնի ձեզ խուսափել սխալներից:

Օրը հարմար կլինի չծրագրված գնումների համար, որոնք շատ շահեկան ու հաջող կլինեն: Հավանական են նաև նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անակնկալներ կբերի, բայց դուք ոչ մի րոպե չեք կորցնի ինքնատիրապետումը: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, դրանց շնորհիվ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Անսպասելի հեշտ կլուծվեն վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող խնդիրները: Օրվա կեսին ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր բան ստանձնելու ժամանակը, և դուք հարմար պահը բաց չեք թողնի:

Օրը հազիվ թե առանց փոքրիկ տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց դուք բարեհամբույր կլինեք, ոչ մի րոպե չեք տրվի նյարդայնությանը կամ բարկությանը: Շրջապատողները կգնահատեն դա ու շատ հարցերում ընդառաջ կգնան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք ոչ մի րոպե չեք կասկածի, որ հաջողության եք հասնելու: Եվ դուք չեք սխալվի. հաղթանակը ձերն է լինելու: Գործերին ձեր մոտեցումը լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կուզենան օգնել ձեզ, մասնակցել ձեր գաղափարների իրագործմանը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, ավելի մեծ ուրախություն կբերեն:

Աշխատեք չհոգնել. նույնիսկ ձեզ նման առույգ մարդկանց է հանգիստ պետք: Օրվա երկրորդ կեսին փոքրիկ դադար վերցնելու հնարավորություն կլինի: Այդ բարենպաստ պահը բաց մի թողեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է նոր ու անսովոր բան ստանձնելու համար: Ընտրեք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերը. ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի: Ուշադրություն դարձրեք օրվա կեսին առաջ եկած գաղափարներին: Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, բայց դուք ավելի ուշ կվերադառնաք մտածածին:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի. դուք միանգամից կհասկանաք, թե ինչ են ուզում ձեզ համար թանկ մարդիկ: Սիրելիին օգնելու, հին ընկերոջը հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք: Երեկոյան ստացած նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եկել է բարդ առաջադրանքների և երկար ժամանակ բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերի լուծման համար հարմար օրը: Դուք շատ ուշադիր կլինեք, ոչ մի կարևոր մանրուք բաց չեք թողնի: Նախկինում ձեռք բերած փորձն էլ այսօր ձեզ անպայման պետք կգա:

Բացի այդ, օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Որոշ Ձկներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: Հետաքրքիր վայրերում լինելու շանս կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: