Դերասան Ստանիսլավ Սադալսկուն հիվանդանոց են տեղափոխել

ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Սադալսկին տեղափոխվել է Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց։ Նա գրառում է արել ինստրագրամյան էջում։

«Գիշերը շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց, տառապում եմ ապրումներից, ընկերների մահից, արյունը նոսրացնող դեղամիջոցներից… Առայժմ արյունահոսությունը չեն կարողանում դադարեցնել»,- գրել է նա։

71-ամյա դերասանը «հաճելիորեն զարմացել» է հիվանդանոցի «հիանալի» վիճակից։

Նա նշել է, որ վաղը պետք է մեկներ Մուրմանսկ։