Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները

Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ու ևս ութ ֆիլմ ընդգրկվել են «Օսկարի» կարճ ցուցակում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում են Մարտին Մակդոնը, Դեն Քվանը, Դենիել Շայներթը, Սթիվեն Սփիլբերգը, Թոդ Ֆիլդը և Ռուբեն Էստլունդը։

Լավագույն դերասանահու տիտղոսի համար կպայքարեն Քեյթ Բլանշեթը, Անա դե Արմասը, Անդրեա Ռայզբորոն, Միշե Ուիլյամսը, Միշել Յեոն։ Լավագույն դերասան անվանակարգում են Օսթին Բաթլերը, Քոլին Ֆարելը, Բրենդան Ֆրեյզերը, Փոլ Մեսկալը և Բիլլ Նային։

Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։