Schiaparelli-ին քննադատության թիրախում է հայտնվել նոր հավաքածուի արտառոց զգեստների պատճառով (լուսանկարներ)

Իտալական Schiaparelli նորաձևության տունը  բուռն քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ վերջին ցուցադրության ժամանակ մոդելները ներկայացրել են զգեստներ, որոնց կցված են եղել տարբեր կենդանիների արհեստական գլուխներ, գրում է Daily Mail-ը:

Թեև այդ նմուշները  բնական ծագում չունեն, այնուհանդերձ կենդանիների իրավունքների պաշտպանները նորաձևության տանը մեղադրել են որսորդության խրախուսման համար:

Սուպերմոդելներ Իրինա Շեյքը և Նաոմի Քեմփբելը, ինչպես նաև հեռուստաաստղ Ջայլի Ջեները Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում իտալական նորաձևության տան 2023 թվականի գարուն/ամառ ցուցադրությանը կրել են սկանդալային զգեստներ: Հագուստի տարօրինակ շարքը Schiaparelli-ի Inferno Couture շարքի մի մասն է, որտեղ ներկայացված են կատվազգիների և գայլերի մեծ գլուխներ՝ կարված զգեստներին, սակայն նորաձևության տունը պնդում է, որ շարքի արտադրության ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել:

«Ընձառյուծը, առյուծը և գայլը, որոնք Դանթեի խորհրդանշական այլաբանության մեջ խորհրդանշում են ցանկությունը, հպարտությունը և ագահությունը, պատրաստված են ձեռքով՝ փրփուրից, խեժից, բրդից և մետաքսե արհեստական մորթուց՝ հնարավորինս իրական տեսք ունենալու համար: Դրանց արտադրման ընթացքում որևէ կենդանի չի տուժել»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Carrie Johnson took to her Instagram story to criticise the Italian fashion house Schiaparelli for its use of animal head replicas in its SS23 Paris Fashion Week show, accusing the label of promoting trophy hunting
Kylie Jenner arrived in Paris for the Schiaparelli Haute Couture Spring Summer 2023 show in one of the Embroidered Animals dresses
Irina Shayk took to Instagram to defend the Italian fashion house's design and said she was 'honoured' to have walked in the show
Big cat head for Schiaparelli
Wolf head for Schiaparelli