Ջասթին Բիբերը 200 մլն դոլարով վաճառել է իր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները

Ջասթին Բիբերն ավարտել է իր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները վաճառելու գործարքը բրիտանական Hipgnosis Songs Capital ընկերությանը:

Գործարքը կազմել է մոտ 200 միլիոն դոլար։ Արտիստը հեղինակային իրավունքի 100%-ը փոխանցում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկված իր բոլոր ստեղծագործությունների, ներառյալ վերջին՝ Justice ալբոմի համար։

Ջասթին Բիբերը 2010-21 թվականներին թողարկել է վեց ստուդիական ալբոմ։ Նա նաև ունի մի քանի տասնյակ սինգլ:

Բացի այդ, 2010 թվականին լույս է տեսել երգչի ինքնակենսագրական գիրքը՝ «Առաջին քայլը դեպի հավերժություն. իմ պատմությունը»։