Ո՞ւմ հետ է Լիամ Հեմսվորթը դավաճանել Մայլի Սայրուսին

Մայլի Սայրուսի և Լիամ Հեմսվորթի ամուսնալուծությունը վաղուց դարձել է համացանցի ամենահայտնի և քննարկվող թեմաներից մեկը: Նախկին ամուսինները միասին էին տասը տարի։ 2018 թվականին նրանք ամուսնացան, իսկ արդեն 2019 թվականին հայտարարեցին ամուսնալուծության մասին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ զույգի բաժանումից անցել է մի քանի տարի, երկրպագուները դեռ մտածում են բաժանման պատճառների մասին։

Ոչ վաղ անցյալում Մայլի Սայրուսը թողարկել է Flowers նոր թրեքը և դրա տեսահոլովակը, որում նա մանրամասն պատմել է Լիամի հետ ամուսնալուծության մասին։ Երգչուհին կիսվել է, թե ինչպես է ուշքի եկել ու մենակություն ապրել։ Եվ նաև ակնարկել է ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը։

Այսպիսով, երկրպագուների խոսքերով, նոր թրեքում Մայլի Սայրուսը պատմել է, որ իր նախկին ընկերը դավաճանել է իրեն դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հետ։ Այս կարծիքին նրանք հանգել են տեսահոլովակի այն տեսարանից հետո, որում նա հայտնվում է ոսկեգույն կիպ զգեստով։ Օգտատերերը հիշեցրել են, որ նմանատիպ կերպարով Ջենիֆեր Լոուրենսը եկել է «Քաղցած խաղեր» ֆիլմի պրեմիերային և կարմիր գորգի վրա կեցվածք ընդունել իր գործընկեր Լիամ Հեմսվորթի հետ։