Ջեյմս Քեմերոնը սահմանել է համաշխարհային ռեկորդ

Ջեյմս Քեմերոնը ռեկորդ է սահմանել. նա դարձել է պատմության մեջ առաջին ռեժիսորը, ով նկարահանել է երեք ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 2 միլիարդ դոլար։

Առաջինը Ավատարն է (2009)՝ 2,9 միլիարդ դոլարով, որին հաջորդում է «Տիտանիկը» (1997)՝ 2,1 միլիարդ դոլարով և «Ավատար. Ջրի ճանապարհը» (2022)՝ ավելի քան 2 միլիարդ դոլարով։

Նշենք, որ Ավատարի մնացած երեք մասերը թողարկվելու են երկու տարին մեկ՝ համապատասխանաբար 2024, 2026 և 2028 թվականներին։ Նախնական՝ չորրորդ ֆիլմը էկրան կբարձրանա 2026 թվականի դեկտեմբերի 18-ին: