Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը հանգստանում են լողափին իրենց դստեր հետ

Ինստագրամ սոցիալական ցանցում Պրիյանկա Չոպրան ամուսնու և դստեր հետ նկարներ է հրապարակել, որոնք արվել են օվկիանոսում հանգստի ժամանակ։ Զույգը կեցվածք է ընդունել գեղատեսիլ բնապատկերի ֆոնին։

Լուսանկարներից մեկում Պրիյանկան գրկել է դտերը ու գլուխը դրել Նիքի ուսին։ Աստղերը ժպտում են և շատ գեղեցիկ տեսք ունեն։ Երկրորդ նկարում երգչուհին Մալթի Մերիի հետ կանգնած է պատշգամբին ու վայելում է տեսարանը։

Այս տարվա սկզբին Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն առաջին անգամ ծնողներ դարձան։ Սոցցանցերում զույգը պատմել է, որ փոխնակ մորից դուստր են ունեցել։ Ավելի ուշ մամուլում տեղեկություն տարածվեց, որ փոքրիկին անվանակոչել են Մելթի Մերի։ Չնայած այն հանգամանքին, որ աղջկա ծնունդից շատ ժամանակ է անցել, աստղերը չեն շտապում ցույց տալ իրենց ժառանգորդին։

Հիշեցնենք, որ Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն ամուսնացել են 2018 թվականին՝ վեց ամսվա հարաբերություններից հետո։ Հարսանիքը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ Umaid Bhawan պալատում։