Բայդենի կինը պատմել է` ինչու է նախագահի երդմնակալության համար ընտրել Markarian ապրանքանիշի հանդերձանքը

President-elect Joe Biden (L) and Jill Biden (C) with Vice President-elect Kamala Harris (R) arrive at the East Front of the US Capitol for his inauguration ceremony to be the 46th President of the United States in Washington, DC, on January 20, 2021. (Photo by JIM LO SCALZO / POOL / AFP) (Photo by JIM LO SCALZO/POOL/AFP via Getty Images)

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հունվարի 26-ին այցելել է Ամերիկյան պատմության Սմիթսոնյան ազգային թանգարան, որտեղ ներկայացվել է Markarian ապրանքանիշի հանդերձանքը, որով նա մասնակցել էր ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, գրում է wwd.com-ը:

«Հագուստը արվեստ է… ժամանակի կոնկրետ պահի դրսևորում։ Այն պատմություն է»,- ասել է Բայդենը թանգարանում ունեցած ելույթում։

Միացյալ Նահանգների առաջին տիկինը բացատրել է, թե ինչու է որոշել ամուսնու երդմնակալության համար ընտրել քիչ հայտնի Markarian ապրանքանիշի հագուստը։ Նրա խոսքով՝ ապրանքանիշի դիզայներ Ալեքսանդրա Օ’Նիլը «սկսնակ էր, երիտասարդ, փոքր թիմի ղեկավար՝ մեծ գաղափարներով»:

«Նրա դիզայնը թվում էր միաժամանակ և՛ հավերժական, և՛ նոր», – պատմել է Բայդենը:

Նա նաև նշել է նորաձևության փոփոխվող դերն իր կյանքում՝ առաջին տիկին դառնալու օրոք։

«Երբ ես դարձա առաջին տիկին, ես գիտեի, որ մարդիկ ավելի շատ կսկսեն ուշադրություն դարձնել նրան, թե ինչ եմ կրում: Եղել են պահեր, երբ ես ուրախ էի այս ուշադրության համար, քանի որ գիտեի, որ իմ հագուստը կարող է օգնել ինձ ինչ-որ կարևոր բան ասելու։ Ինչպես օրինակ, երբ ես քվեարկության օրը (2020 թվականին) կրում էի Vote կոշիկները, իսկ մեր առաջին արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ Love բաճկոնը»,- պատմել է Ջիլ Բայդենը:

Հավելենք, որ Markarian ապրանքանիշն անվանվել է «Մարգարյանի գալակտիկաներ»-ի պատվին: Այն ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային քանակով միջուկ ունեցող գալակտիկաների դաս է, որը հայտնաբերել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանը 20-րդ դարի 60-ական թվականներին։