Երգիչ Իգոր Սարուխանովը 7-րդ անգամ է ամուսնացել

Երգիչ Իգոր Սարուխանովը aif.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կրկին ամուսնացել է։

66-ամյա հայազգի արտիստի ընտրյալը դիզայներ Լեսյա Սադովսկայան էր։

«Նա հաջողակ մոդելավորող է, դիզայներ: Վերջին տարիներին մենք համագործակցում էինք։ Անցյալ տարվա նոյեմբերին ես նրան ամուսնության առաջարկ արեցի, և դեկտեմբերի 26-ին մենք ամուսնացանք Մոսկվայում»,- ասել է Սարուխանովը։

Կատարողի համար սա յոթերորդ ամուսնությունն է։ 2022 թվականի դեկտեմբերին նա բաժանվել է Տատյանա Կոստիչևայից, որի հետ ամուսնացած էր 2014 թվականից։

«Մենք վաղուց բաժանվել ենք Տատյանայի հետ, բայց պահպանել ենք մարդկային հարաբերությունները։ Ես աջակցում եմ երեխաներին»,- պարզաբանել է Սարուխանովը։