Կամերային թատրոնը մեկնել է Թեհրան միջազգային փառատոնի

Կամերային թատրոնը մեկնում է Թեհրան՝ «Ֆաջր» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հունվարի 29-ին հանդես գալու «Համլետ» ներկայացմամբ: 

Նշենք, որ բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը: Դերերում. Համլետի հոր ուրվական՝ ՀՀ վաստակավոր դերասան Գրիգոր
Բաղդասարյան, Համլետ՝ Ավետ Զոհրաբյան, Կլավդիոս՝ Զիրոյան, Հերտրուդ՝ Լուիզա Ներսիսյան,
Օզրիկ՝ Ներսես Մարկոսյան, Պոլոնիուս՝ Մխիթար Ավետիսյան, Օֆելիա՝ Մարիկա Դովլաթբեկյան,
Լաերտ՝ Ժորա Մարտիրոսյան, Ռոզենկրանտ, Գիլդենշտերն՝ Դավիթ Աբրահամյան, գնդապետ՝ Նարեկ Ալեքսանյան, Ֆորտինբրաս՝ Մհեր Ալաբեգյան: