Քիմ Քարդաշյանի դուստրը կհնչյունավորի «Շների պարեկախումբը» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկին

Քարդաշյան-Ջեներ ընտանիքում նոր աստղ է հայտնվել. Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ 9-ամյա Նորթը, իր դեբյուտը կունենա կինոյում։ Նա կհնչյունավորի «Շների պարեկախումբը» («PAW Patrol: The Mighty Movie») մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկին: 

Paramount Pictures-ը, Nickelodeon Movies-ը և Spin Master Entertainment-ը մեծ հայտարարություն են արել այս առթիվ: Հաղորդվում է, որ Քարդաշյանը նույնպես կհնչյունավորի նախագիծը:

Առաջիկա ֆիլմում Քիմը կհնչյունավորի Դելորեսին՝ հանդուգն պուդելին, որն աշխատում է կենդանիների ապաստարանում։