«Ուժեղը». Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ է ներկայացրել

«Ազգային երգիչ» հեռուստանախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը երկրպագուներին է ներկայացրել «Ուժեղը» երգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Գալստյանին և բոլոր քաջ հայորդիներին:

Երգի տեսահոլովակը, որն ստեղծված է իրական պատմության հիման վրա, արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Արմեն Սարգսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է: