Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Բրիտանացի դերասան Ռեջ-Ջին Փեյջը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։

Այս մասին հայտնում է Metro լրատվականը՝ վկայակոչելով Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ջուլիան Դե Սիլվային։

«Բրիջերթոնները» սերիալի աստղի դեմքի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարյալին՝ ոսկե հարաբերակցության կանոնի համաձայն։

«Դերասանըլ հաղթել է իր դասական գեղեցիկ դեմքով եւ շքեղ շագանակագույն աչքերով: Գովեստի է արժանացել նաեւ նրա շուրթերի կատարյալ ձեւը։ Այնուամենայնիվ, դեմքի միակ մասը, որը մի փոքր ավելի ցածր գնահատական է ստացել եղել է քիթը», – ասել է Դե Սիլվան: