Անցած ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Եթե հավատանք ասեկոսեներին, երգչուհին է դարձել բաժանման նախաձեռնողը։ Ըստ ինսայդերների՝ աստղը հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Սակայն մարզիկը շատ արագ ուշքի եկավ բաժանումից և իրեն նոր սիրելի գտավ։ Սկզբում նա փորձում էր թաքցնել իր սիրավեպը, սակայն պապարացիները նրան երբեմն նկատում էին 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ միասին։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ։
Ինչպես երևում է, ֆուտբոլիստը հոգնել է ընկերուհուն թաքցնելուց։ Օրերս նա հանրությանը ներկայացրել է իր սիրելիին՝ Ինստագրամ սոցիալական ցանցում համատեղ լուսանկար հրապարակելով։ Ժերարն ու Կլարան գրկել են միմյանց և ժպտում են։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Շակիրան իր երգում, որը թողարկվել էր ամսվա սկզբին, կարծես ակնարկել էր, որ մարզիկը սխալ ընտրություն է կատարել։ Կարծում ենք, որ ամեն ինչ պարզ է այս տողերից. «Դու Ferrari-ին փոխեցիր Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ով»:
Նշենք, որ երգչուհին ու մարզիկը սկսել են հանդիպել 2010 թվականին, սակայն նրանք հաստատել են իրենց սիրավեպը միայն մեկ տարի անց։ Աստղերն ունեն որդիներ՝ Սաշան և Միլանը։
