«Ես և Անին միասին չենք, բայց ես շատ կցանկանայի՝ միասին լինեինք». Մհեր Բաղդասարյանը՝ Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին

Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանը, որը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Ամանորը նշել է Հայաստանում ընտանիքի հետ միասին: Երևանում լինելով` նա հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշար, որտեղ խոսել է ընտանիքի, ԱՄՆ-ում բնակության, ուսանողական տարիների և դերասանուհի Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին:

«Հայաստան գալուց առաջ ես ասել եմ Անիին իմ զգացմունքների մասին և ցանկության, որ մենք միասին լինենք, բայց մենք միասին չենք և երբեք չենք ասել դրա մասին: Ի պատասխան Անին ասել է, որ մենք պետք է սպասենք, ժամանակ վերցնենք և բացասական պատասխանը դրական արձագանք տվեց ինձ մոտ, քանի որ ես հասկացա՝ նա շատ ավելի լուրջ և խորն է վերաբերվում մեր հարաբերություններին»,- պատասխանել է Մհեր Բաղդասարյանը:

Մհերը նաև հավելել է, որ ճիշտ է՝ նրանք միասին չեն, բայց կուզեր, որ միասին լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում.