Քաղցկեղից մահացել է 45-ամյա դերասանուհի Էննի Վերշինգը

45 տարեկանում մահացել է դերասանուհի Էննի Վերշինգը, որը  հայտնի է դարձել The Last of Us-ի ֆիլմում Թեսիի դերով։ Նա տևական ժամանակ պայքարում էր քաղցկեցի դեմ։

«Էնին հրաշքը տեսնում էր ամենապարզ բաների մեջ: (…) Նա մեզ սովորեցրել է չսպասել արկածի, այլ գնալ այն փնտրելու, քանի որ այն ամենուր է»,- գրել է դերասանուհու ամուսինը։

Ամերիկացի դերասանուհին նկարահանվել է նաև հեռուստատեսային շոուներում, ինչպիսիք են «Գերբնական», «24 ժամ», «Բոշ» և «Ժամանակից դուրս»: