Աստղագուշակ հունվարի 31-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք կիմանաք մի բան, ինչն ավելի ուշ օգտակար կլինի: Օրը հարմար կլինի նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու, տարբեր աղբյուրներից ստացած տվյալները վերլուծելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ում փորձը կարող է ձեզ պետք գալ, կլսեք լավ խորհուրդները:

Կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին չհոգնելը: Արժե հոգ տանել ձեր մասին. դա կօգնի խուսափել ապագայի տհաճ պահերից: Օգտակար կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները, որոնք նկատելի արդյունք կտան: Մտերիմների ճակատագրի համար անհանգիստ Խոյերին լավ նորություններ են սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած ու վառ օր է սպասվում: Դա հենց ձեր շնորհիվ կլինի. դուք ոգևորությամբ կստանձնեք այն գործերը, որոնց չէիք համարձակվում անցնել, չեք վախենա բարդ առաջադրանքներից, հաջողության հասնելու համար ջանքեր կգործադրեք: Շատ բան սովորականից հեշտ կտրվի: Հին ծանոթները կգնահատեն ձեր գաղափարներն ու կօգնեն դրանց իրագործման հարցում:

Հավանական են հաջողություններ հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերում: Դուք ցույց կտաք շրջապատողներին, թե ինչի եք ունակ ու հաճելիորեն կզարմացնեք շատերին: Վատ մի զգացեք ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին պատմել ծանոթներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է սպասվածից հաջող դասավորվել: Այն կուրախացնի լավ նորություններով ու առաջարկներով, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել: Գործերում արժե ապավինել ինտուիցիային, որը կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարող է սպասել:

Կարող եք վերադառնալ վաղուց մտածած գործերին: Շրջապատողները հաճույքով կօգնեն, համագործակցությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ: Դժվար չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նրանք անմիջապես ձեր հանդեպ համակրանքով կլցվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անկախ նրանից, թե այսօր ինչ տեղի կունենա, աշխատեք հանգստություն պահպանել: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ հուզական դաշտն անկայուն կլինի: Լավ է ավելորդ բաներ չխոսեք, շրջապատողներին ձեր գաղտնիքները չպատմեք և ուրիշների գաղտնիքները չքննարկեք: Ցանկացած հասանելի տեղեկատվություն աշխատեք մանրամասն ստուգել: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Խոշոր գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Ցանկալի չէ վարկեր վերցնելը, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք կատարել ձեր պարտավորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այսօր դուք կկարողանաք մոտեցում գտնել նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են, քննադատորեն են տրամադրված ու միշտ նկատում են ուրիշի թերությունները: Կհաջողվի հաղթել վեճերում, ընդ որում՝ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը առանց որևէ մեկին վիրավորելու: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում ու արագ մոտեցում կգտնեք յուրաքանչյուրին: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին այցելելը, ինչպես նաև ձեր նախասիրությունների հետ կապված հանդիպումների գնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հագեցած կլինի: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի հարց լուծելու, միաժամանակ մի քանի գործով զբաղվելու: Դա հեշտ չի լինի, բայց դուք կհաղթահարեք: Կազմակերպվածությունն ու կարգապահությունը կօգնեն ձեզ դատարկ բաների վրա չշեղվել: Դուք ժամանակը և ուժերը զուր չեք վատնի, պրովոկացիաներին չեք տրվի:

Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Ինքներդ ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք: Արժե զբաղվել ձեր տրամադրությունը բարձրացնող ու ոգեշնչող գործերով: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրված են եղել, թե ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե կենտրոնանաք ուսման և այլ օգտակար զբաղմունքների վրա: Կարող եք դրանցով ինքնուրույն զբաղվել, կարող եք նաև ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով. բոլոր դեպքերում դուք արդյունքից գոհ կմնաք: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Որոշ Կշեռքներ կհասկանան՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին, նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեն:

Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարվածներին: Այնպիսի տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի, որոնք կարող էին մթագնել մտերիմների հետ հարաբերությունները: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր մասնագիտական նպատակները: Կարող եք պիտանի խորհուրդներ ու իրական օգնություն ստանալ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Պարզ կդառնա՝ ինչպես ավարտել վաղուց սկսած գործերը: Այստեղ վերջին դերը չի խաղա վերջին շաբաթներին ձեռք բերած փորձը:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դա վերաբերում է առաջին հերթին նրանց, ովքեր նոր բան չեն սկսելու, այլ վերադառնալու են արդեն ծանոթ գիտությունների ուսումնասիրությանը: Բարդ հարցերից սպասվածից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն արդյունավետ կանցնի, եթե ժամանակը դատարկ զրույցների կամ վեճերի վրա չվատնեք այն մարդկանց հետ, որոնք երբեք ոչ մեկի հետ չեն համաձայնում: Կարևոր գործերում լավ է սեփական ուժերին, գիտելիքներին ու փորձին ապավինեք, այլ ոչ թե ինչ-որ մեկի օգնությանը: Եթե լուրջ տրամադրվեք, ապա արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է լինելու կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու համար: Բացի այդ, կարող եք նաև ընտանեկան ֆինանսների, ընդհանուր ունեցվածքի հետ կապված ծրագրեր կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք հնարավորություն կունենաք եթե ոչ շատ խոշոր հաղթանակի, ապա գոնե շատ գործերում առաջընթացի հասնել: Օգնություն հազիվ թե պետք գա, դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, էներգիան ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը:

Կուրախացնեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփումները: Նրանցից օգտակար բաներ կիմանաք: Հաճելի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կլինի: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց հետ սովորաբար ոչ ոք լեզու չի գտնում: Անսպասելի հանդիպումը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական տրամադրվեք: Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե չուզենաք բավարարվել համեստ ձեռքբերումներով: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած շատ առաջադրանքներ կհաջողվի զարմանալիորեն արագ լուծել: Նախկինում ձեր տաղանդների և ունակությունների վրա կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը:

Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գործարքները: Կարող եք գնումներ անել: Դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն: Որոշ Ջրհոսների նվերներ են սպասվում, որոնց համար նրանք շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու: Դուք կարող եք սուր արձագանքել մանր-մունր պատահարներին, սրտին մոտ ընդունել իրադարձություններ, որոնց մասին մեկ ուրիշ ժամանակ չէիք էլ մտածի: Չի բացառվում մտերիմների աջակցության կարիքն ունենաք:

Մռայլ մտքերից շեղվելուն ու դրական տրամադրվելուն կօգնեն պիտանի գործերը: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, իսկ ստացված արդյունքները կուրախացնեն ձեզ: Բացի այդ, նման զբաղմունքները թույլ կտան փորձ ձեռք բերել, որն էլ շուտով պետք կգա: Դուք շատ բան կսովորեք, պիտանի տեղեկատվություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: