Սելենա Գոմեսի երկրպագուները անհանգստացած են նրա առողջությամբ

Սելենա Գոմեսի երկրպագուները անհանգստացած են երգչուհու առողջական վիճակով։ Վերջերս աստղը TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում նրա ձեռքերը դողում են։ Սելենան բացատրել է, թե ինչու է դա տեղի ունենում։

«Ես դողում եմ գայլախտի դեմ դեղամիջոցից»,- գրել է նա։ Երգչուհուն մաղթում ենք առողջություն։

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Սելենան երիկամի փոխպատվաստման էր ենթարկվել։ Այս մասին նա պատմել է Ինստագրամ սոց․ ցանցի իր էջում։ «Ուզում եմ խոստովանել, որ երիկամի փոխպատվաստում եմ արել, դրա կարիքն ունեմ գայլախտի սրման պատճառով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, բժշկական թիմին և իմ հիանալի ընկեր Ֆրենսիային, ով դարձավ իմ դոնորը: Նա ինձ տվեց ամենամեծ նվերը, ես սիրում եմ քեզ, քույրիկ»,- խոստովանել է նա իր երկրպագուներին։