Աստղագուշակ փետրվարի 1-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր նախընտրում են աշխատել թիմում, այլ ոչ թե ինքնուրույն գործել: Օրը հարմար կլինի առաջատարի հատկանիշները դրսևորելու համար: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, կոգեշնչեք, կներգրավեք ձեր ամենահամարձակ ծրագրերի իրագործման մեջ: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասնագիտական հետաքրքրությունները նման են ձերինին: Շփումները հաճելի կլինեն, որոշ Խոյեր նոր ընկերներ կգտնեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով այդ գումարը ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ ժամանակին ընդհանուր լեզու չեք գտել: Որոշ Ցուլեր կընկերանան նրանց հետ, ում հետ առաջ ֆորմալ հարաբերությունների մեջ էին: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:

Հավանական են աշխատանքը փոխելու, երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկներ: Դրանք կարող են գրավիչ թվալ, բայց մի շտապեք համաձայնությամբ պատասխանել: Նախ հավաքեք հասանելի ողջ ինֆորմացիան. այն, ինչ կիմանաք, կարող է ազդել ձեր որոշման վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չհուզվել ու ապրումներ չունենալ: Դա այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ օրը կարող է տհաճ իրադարձություններ ու ոչ միանշանակ նորություններ բերել: Բայց եթե հանգստություն պահպանեք, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Նրանք, ովքեր հիմա ակտիվորեն սեփական բիզնեսն են զարգացնում, շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ կարևոր կլինի օրվա սկզբին իրատես լինելն ու պատրանքներ չկառուցելը: Եթե դա ձեզ հաջողվի, ապա ճիշտ որոշումներ կընդունեք, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո ստիպված պիտի լինեք զղջալ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի անկեղծ զրույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դրանք կարող են գործնական բնույթ կրել կամ վերաբերել անձնական հարաբերություններին. երկու դեպքում էլ ձեզ կհաջողվի ճիշտ տոն ընտրել, բացատրել սեփական տեսակետը՝ ոչ մեկին չվիրավորելով: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեր համառությանը միայն նախանձել կարելի է: Հենց դրա շնորհիվ դուք այսօր այնպիսի արդյունքների կհասնեք, որոնց մասին մյուսները միայն երազում են: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն կամ հետաքրքիր ու հեռանկարային աշխատանք առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը հեշտ կլինի. բոլորը անմիջապես ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին: Այս հատվածը հարմար կլինի նաև ռոմանտիկ ժամադրության համար: Այն բազում վառ պահեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե հարմար լինի համատեղ աշխատանքի կամ համագործակցություն սկսելու համար: Գործնական հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Իրենց մասին կհիշեցնեն հին տարաձայնությունները, կոլեգաներն ու ղեկավարությունը ձեզանից դժգոհություններ կունենան: Բայց եթե դուք դրա պատճառով չհուզվեք ու կենտրոնանաք նրա վրա, ինչը միայն ձեզանից է կախված, ապա հրաշալի արդյունքների կհասնեք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմներին դուք հաճախ կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք ձեզ կուրախացնեն ուշադրությամբ ու հոգատարությամբ: Հավանական են անսպասելի նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հրաշալի օր է սպասվում: Եթե ունեք գործեր, որոնք վաղուց են ուշադրություն պահանջում, ապա դրանց վրա հիմա կենտրոնացեք ու ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ արագ կարելի է հասնել անհրաժեշտ արդյունքին: Օրվա առաջին կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք խուճապի չեք մատնվի, ձեր հաջողությունների և հաղթանակների մասին այնպես կպատմեք, որ բոլորը անմիջապես ձեր հանդեպ հարգանքով կլցվեն:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տան համար պիտանի գնումներ անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե կարևոր բան եք մտածեք, պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Ինչ-որ մեկի հետ ջանքերը համատեղելու մասին պայմանավորվել հազիվ թե հաջողվի: Փորձված համախոհները սեփական գործերով զբաղված կլինեն, իսկ նոր ծանոթները չեն արդարացնի ձեր ակնկալիքները: Բայց դուք մենակ էլ շատ բանի կհասնեք, եթե առաջին իսկ խոչընդոտի առաջ չնահանջեք:

Օրը հարմար կլինի նաև հոգսերից շեղվելու, ուրախանալու, հաճելի ժամանակ անցկացնելու համար: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ ուղևորությունների ժամանակ: Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք սուր արձագանքել նույնիսկ աննշան իրադարձություններին, լրջորեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Բացի այդ, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Նույնիսկ հին ընկերներին ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի:

Լրիվ այլ իրավիճակ կլինի օրվա երկրորդ կեսին: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Ինտուիցիան կհուշի, որ կարելի է լրիվ նոր բան ստանձնել ու արագ հաջողության հասնել: Հավանական են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ ոչ միայն սեփական, այլև ուրիշների գործերով: Շատ Այծեղջյուրներ այսօր կօգնեն իրենց ծանոթներին, խորհուրդներ կտան, կկիսվեն փորձով: Շրջապատողները կգնահատեն ձեր ուշադրությունն ու բարյացակամությունը: Մարդիկ, որոնք նախկինում իրենց հեռու էին պահում ձեզանից, կուզենան կարգավորել հարաբերությունները:

Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, կոնֆերանսներն ու մյուս նմանատիպ միջոցառումները: Հավանական են ծանոթություններ, որոնք ձեզ համար բավական հաճելի շարունակություն կստանան: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել ամենակարևոր առաջադրանքներից: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նրանց աջակցությամբ դուք արագ կլուծեք նույնիսկ շատ բարդ խնդիրները: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: Չի բացառվում տանից հեռու շահավետ գործարքներ կնքեք:

Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, այնքան քիչ կլինեն ապրումների պատճառները: Մի փորձեք հնարավոր ամեն ինչ հասցնել, կենտրոնացեք ամենակարևորի վրա: Շատ Ջրհոսների այսօր պետք կգա նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու, դուք շատերին մոտեցում կգտնեք: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումները:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները, որոնք նախկինում ձեզ վշտացնում էին, կմնան անցյալում: Դուք շատ բաների մասին հանգիստ կպայմանավորվեք: Օրվա երկրորդ կեսին հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: