Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի (Կալիֆորնիա, ԱՄՆ) հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի։

Հայկական համայնքի ներկայացուցիչները լուսանկար են հրապարակել արտիստի հետ:

Նշենք, որ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Գիբսոնը տեսաուղերձ է ձայնագրել՝ աջակցելով հայերին։ Նա նշել է, որ հայերի մեջ շատ ընկերներ ունի: Դերասանը նաև նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդին, որը ստիպված է եղել դիմակայել հսկայական դժվարությունների։