«Ավատար. Ջրի ճանապարհը» բոլոր ժամանակների 4-րդ ամենաեկամտաբեր ֆիլմն է

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆի 4-րդ ամենաեկամտաբեր ֆիլմը։ Այն առաջ է անցել «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմից՝ մոտ 2,075 միլիարդ դոլարով, հայտնում է Deadline-ը: 

Դրա շնորհիվ Ջեյմս Քեմերոնը դարձել է ամենաշատ եկամուտ ստացած 4 ֆիլմերից 3-ի ռեժիսորը՝ «Ավատար»-ը՝ 1-ին տեղում, «Տիտանիկ»-ը՝ երրորդ, «Ավատար»-ի երկրորդ մասը՝ 4-րդ։ Ամենաշահութաբեր ֆիլմերի երկրորդ տեղում է «Վրիժառուներ. Վերջնախաղ»-ը:

Սուրբ Վալենտինի օրվա առթիվ Paramount-ը կվերաթողարկի «Տիտանիկ»-ը, ինչը նշանակում է, որ այն կկարողանա բարձրանալ վարկանիշի երրորդ հորիզոնականից։

Disney-ի համար «Ավատար 2»-ի հաջողությունը նշանակում է, որ ստուդիան արտադրել է բոլոր ժամանակների 5 ամենաեկամտաբեր ֆիլմերից 3-ը:

«Ավատար. Ջրի ճանապարհը» 2009 թվականի ֆիլմի շարունակությունն է, որտեղ Սեմ Ուորթինգթոնը վերադառնում է Ջեյք Սալիի դերին։ Առաջին ֆիլմի թողարկումից ավելի քան մեկ տասնամյակ անց հեռուստադիտողը կտեսնի, որ Ջեյքը և նրա ընտանիքը կանգնած են նոր սպառնալիքի առաջ: