Ամերիկայում բնակություն հաստատած հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ: Գրում է Tert.am Life-ը
Նշենք, որ դեռևս տարիներ առաջ դերասանը վթարի է ենթարկվել, որի պատճառով մեջքի հատվածում ունեցել է ցավեր և տևական ժամանակ բազմաթիվ միջոցների է դիմել: Դերասանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է մեջքի ողերի որոշակի ծռվածություն և ներկայացրել է բուժման ընթացքը:

