Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները

Մինչ որոշ միջազգային դասի հայտնիներ հսկայական հոնորարներ են ստանում, մյուսներն էլ ավելի հաջողակ են. նրանց առասպելական աշխատավարձը կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ մեկ նախագծի համար: Super-ը հրապարակել է հայտնիներին, որոնք դաշտի ամենաբարձր վարձատրվող արտիստներն են: Ցանկը ներկայացնում է Tert.am Life-ը։

Կիանու Ռիվզ

Դերասանը ստացել է 156 միլիոն դոլար «Մատրիցա» և «Մատրիցային հեղափոխություններ» ֆիլմերում խաղալու համար, իսկ ֆիլմերը թողարկվել են 2003 թվականին: Մինչ օրս ռեկորդը չի գերազանցվել:

Բրյուս Ուիլիս

«Վեցերորդ զգայարանը» 1999 թվականին Բրյուսին բերեց 100 միլիոն դոլար։ Մանկական հոգեբույժ Մալքոլմ Քրոուի և նրա փոքրիկ հիվանդի պատմությունը գերել է հազարավորների սրտերը՝ համաշխարհային կինոթատրոններում հավաքելով ավելի քան 680 միլիոն դոլար: 

Թոմ Քրուզ

Երրորդ տեղում Թոմ Քրուզն է, որը ստացել է 100 միլիոն դոլար աշխատավարձ։ Դերասանի ամենաեկամտաբեր նախագծերը եղել են «Առաքելությունն անհնարին է 2», «Աշխարհների պատերազմը», «Թոփ Գան. Մավերիք»։ Վերջին նախագիծը դերասանին երաշխավորեց մոտ 12 միլիոն դոլար:

Ուիլ Սմիթ

Գործակալ Ջեյի դերը «Սևազգեստ տղամարդիկ 3» ֆիլմում Ուիլլին բերեց 100 միլիոն դոլար։ Դերասանը հեշտությամբ կարող էր բարձրանալ ցուցակի երկրորդ հորիզոնական, բայց, ավաղ, իրավական նրբությունները թույլ չեն տալիս։ 

Ռոբերտ Դաունի կրտսերը

Ռոբերտը, երեք անգամ կրկնեց իր աշխատավարձի ռեկորդը՝ դերասանը մոտ 75 միլիոն դոլար է ստացել «Երկաթե մարդը 3» 2013 թվականին, «Վրիժառուներ. անսահմանության պատերազմ» 2018 թվականին և «Վրիժառուներ. վերջնախաղ» ֆիլմերի համար՝ 2019 թվականին։ Marvel Studios-ի սուպերհերոսների ֆրանշիզայում «հանճարեղ, միլիարդատիրոջ, փլեյբոյի և բարերարի» դերը նրան բերեց ոչ միայն մարդկանց սերը, այլև ֆինանսական կայունություն։

Սանդրա Բալոք

Սանդրան «Ձգողականություն»-ում խաղացել է 2013 թվականին։ Քննադատներն ու հեռուստադիտողները ողջունեցին ֆիլմը. դրաման համաշխարհային կինովարձույթում վաստակեց ավելի քան 720 միլիոն դոլար: Հայտնի է, որ գլխավոր դերասանուհին նախագծի համար վաստակել է ավելի քան 70 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ նկարահանման հրապարակում նրա գործընկերը՝ Ջորջ Քլունին, «Ձգողականություն» ֆիլմում նկարահանվելը բերել է «ընդամենը» 20 միլիոն դոլար։

Թոմ Հենքս

Թոմ Հենքսի ֆինանսական ռեկորդը Ֆորեսթ Գամփի լեգենդար դերն է, որը եղել է 1994 թվականին նկարահանված համանուն ֆիլմում։ Ռոբերտ Զեմեկիսի դերը գլխավոր դերակատարին բերել է ուղիղ 70 մլն դոլար։ Kinopoisk պորտալում Ֆորեսթ Գամփը զբաղեցնում է պատվավոր չորրորդ տեղը բացարձակապես բոլոր ֆիլմերի շարքում:

Հարիսոն Ֆորդ

Արկածային ֆրանշիզայում Ինդիանա Ջոնսի կերպարը բառացիորեն ասոցացվում է դերասանի հետ: Հարիսոնը հայտնվել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում՝ շնորհիվ ֆիլմի չորրորդ մասի: Աստղի հոնորարը կազմել է 65 մլն դոլար։

Ջեք Նիկոլսոն

Դերասանը մարմնավորել է Ջոկերին 1989 թվականին նկարահանված «Բեթմեն» ֆիլմում։ Այս աշխատանքը Ջեք Նիկոլսոնին 60 միլիոն դոլար է բերել։

Լեոնարդո Դի Կապրիո

Եթե Տիտանիկում նկարահանվելու համար Լեոն ստացել է 40 մլն դոլար, ապա 2010 թվականին «Սկիզբը» ֆիլմի համար՝ արդեն 59։