«Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է

Հայազգի երգչուհի Իրու Խեչանովը հաղթեց «The Voice» երաժշտական նախագծում: Հաղթողը որոշվում էր հանդիսատեսի ձայների քանակով։ Գրում է Tert.am Life-ը։

Հայազգի երգչուհու հետ եզրափակչում պայքարում էին՝ Գիորգի Դաթիաշվիլին, Թակո Կակալաշվիլին, Թինա Դաթիկաշվիլին, Լիկա Սիրաձեն, Լիկունա Թութիսանին, Անկա Թաթարաշվիլին, Կախա Ասլամազաշվիլին:

Ինչպես նախապես որոշված էր, որպես «The Voice» շոուի հաղթող Իրու Խեչանովը Վրաստանը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում:

Երգչուհին «Candy» խմբի անդամներից է, որը հաղթել է 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում:

23-ամյա երիտասարդ երգչուհին նշել է, որ իրականացել է նրա մանկության երազանքը, քանի որ 11 տարեկանում նա կարողացավ խմբի հետ հաղթանակ բերել Վրաստանին:

«Ինձ համար Եվրատեսիլը երազանք է, ցանկություն և նպատակ»,- գրել է երգչուհին: