Ալվեշի կինը բանտում այցելել է նրան, ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ցանկանում է բաժանվել

Ջոանա Սանսը՝ բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի կինը, բանտում այցելել է նրան: Նշվում է, որ ի սկզբբանե Դանին չի ցանկացել, որ կինն այցելի իրեն, բայց հետո Սանսը կարողացել է համոզել նրան.

«Ես չեմ թողնի Ալվեշին՝ իր կյանքի վատագույն ժամանակաշրջանում»,- Սանսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանսը որոշել է բաժանվել ֆուտբոլիստից: Նա նաև հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարները սոցիալական ցանցերից: Ալվեշը կալանքի տակ է այն բանից հետո, երբ աղջիկներից մեկը նրան մեղադրեց բռնաբարության մեջ: Անձամբ ֆուտբոլիստը հայտարարել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, չնայած ի սկզբանե հերքում էր, թե որևէ կապ ունի տուժողի հետ, քանի որ ցանկանում էր թաքցնել դավաճանության փաստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 39-ամյա Ալվեշը կարող է ազատազրկվել մինչև 12 տարով: Նա կալանավորվել է՝ առանց գրավի հնարավորության:

Աղբյուր` ArmSport.am