Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն (լուսանկարներ)

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում ՃՏՊ-ի մասնակից է դարձել՝ վրաերթի ենթարկելով մի հեծանվորդուհու։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։

Պարբերականի տվյալներով՝ հեծանիվ վարող կինն անսպասելի հայտնվել է դերասանի մեքենայի առջև, ինչի հետևանքով նա չի հասցրել արգելակել։ ՃՏՊ-ի հետևանքով հեծանվորդուհին թեթև վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։

Միջադեպից հետո դերասանը ցուցմունք է տվել ոստիկանությունում։ Նախնական տվյալներով՝ հանցագործության կասկածներ չկան։

Հաղորդվում է, որ վթարից հետո Շվարցենեգերը վերցրել է տուժածի հեծանիվը վերանորոգելու համար։

Arnold Schwarzenegger Involved in Bicyclist Traffic Accident, Not at Fault
Нет описания.
Нет описания.
Нет описания.