Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ, բոդիբիլդեր Դուեյն Ջոնսոնը կնոջ՝ հայազգի Լորեն Հաշյանի հետ ներկա է եղել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությանը, որը նախօրեին կայացել է Լոս Անջելեսում:
Ինչպես գրում է eonline.com-ը, զույգը շատ համահունչ է հագնված եղել և ներառվել է մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնված ամենաոճային աստղերի ցանկում:
Նշվում է, որ Լորենը շշմեցնող տեսք ուներ ասիմետրիկ արծաթագույն զգեստով:
Հայտնի է, որ Հաշյանը Ջոնսոնի երկրորդ կինն է: Նրանք ամուսնացել են 2019 թվականին, ունեն երկու երեխա:




