Կլինի՞ սկանդալ. համացանցում «քենսլ» են արել կատակերգուին Հարրի Սթայլսի մասին կատակի պատճառով

Կայացավ Գրեմմիի 65-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս անգամ այն կհիշվի նրանով, որ Բեյոնսեն դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատ մրցանակների արժանացած կին արտիստուհին։ Թերևս ոչ միայն դրանով…

Հաղորդավար Թրևոր Նոան արարողության ժամանակ դիմել է Հարի Սթայլսին, սակայն, դատելով արձագանքից, երգչին այնքան էլ դուր չի եկել ուշադրությունը։ «Հարրի Սթայլսն այստեղ է այսօր երեկոյան, դա հաստատ է: Ի՞նչ կարող եք ասել այս մարդու մասին, որն արդեն չի ասվել: -նշել է կոմիկը։ «Կանայք իրենց ներքնաշորերը տալիս են այս մարդուն, հետո նա հագնում է դրանք և նրանցից լավ տեսք ունի։ Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը»,- ավարտել է նա։

Ճիշտ է, Twitter-ում չեն գնահատել կատակերգուի կատակը։ Օգտատերերից մեկը դիմել է Նոային. «Ես ստիպված կլինեմ ներողություն խնդրել Հարրիից մասնավոր և հրապարակայնորեն այն բանի համար, որ դուք ասացիք, որ նա սեքս-խորհրդանիշ է»: Երգչի երկրպագուն նշել է, որ կատարողը սեքսուալացվել է 16 տարեկանից, և «հասկացրել է, որ այդ կարգավիճակն իր համար տհաճ է»։ Իսկ մեկ ուրիշն առաջարկել է ընդհանրապես «քենսլ» անել կատակերգուին: «Ես անձամբ կհետևեմ, որ երբեք աշխատանքի չգտնես»։ Հետաքրքիր է, պատմությունը ինչ ընթացք կստանա։

Հիշեցնենք, որ վերջին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթը ապտակել էր կատակերգու Քրիս Ռոքին իր խոսքերի համար: