Ինչպիսի՞ն է Զենդայան նոր սանրվածքով

Զենդայան առատաձեռն է դարձել նոր բովանդակության հրապարակման և թարմացումների հարցում, քանի որ նա սովորաբար նախընտրում է փակ ապրելակերպ վարել։ Դեասանուհին կիսվել է նոր սանրվածքի լուսանկարով։

Դերասանուհին կիսվել է մազերի նոր ամբողջական լուսանկարով։ Զենդայան թողել է նույն երկարությունը (դեկտեմբերի վերջին նա կտրեց բոբ-կարե), բայց բացացած հատվածները, որոնք նա նախկինում արդեն ցուցադրել էր, այժմ լիովին դրսևորվել են:

Աղջկան իսկապես սազում է նոր կերպարը, դա ուղղակի հարց է առաջացնում, թե ինչպես է նա նկարահանվելու Euphoria-ի երրորդ սեզոնում, որի վրա աշխատանքը կսկսվի փետրվարին։ Ի վերջո, նրա հերոսուհի Ռուն բոլորովին այլ սանրվածք ունի… Կամ մենք սպասում ենք հերոսուհու կերպարի փոփոխությանը, կամ Զենդայան պարիկ կկրի։

Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղի ունեցավ Critics’ Choice Movie Awards-ի կինոպրեմիերան։ Զենդայան հաղթող է ճանաչվել դրամատիկ սերիալում լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Էյֆորիա» ֆիլմում իր դերակատարման համար: