Տեսախցիկը ֆիքսել է «Գրեմմի»-ի ժամանակ Լոպեսի և Աֆլեքի միջև լարված խոսակցության պահը (տեսանյութ)

Տեսախցիկը ֆիքսել է նախօրեին Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ աստղային հյուրերից երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և նրա ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի միջև լարված պահը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Լոպեսն ամուսնուն հրամայել է, որ ավելի շատ ջանք գործադրի մրցանակաբաշխության ժամանակ՝ պահանջելով, որ Աֆլեքը ձևացնի, թե հաճույք է ստանում միջոցառումից:

Լոպեսն ու Աֆլեքը, որը հաճախ լարված և զայրացած տեսք ունի, երբ հանրության մեջ հայտնվում է, տեսանյութում լարված մի քանի բառ են փոխանակում հենց այն ժամանակ, երբ հաղորդավար Թրևոր Նոյը նստում է նրանց կողքին:

«Վե՛րջ տուր, ավելի բարեհամբույր, մոտիվացված եղիր», – ասում է նրան Լոպեսը, ինչին Աֆլեքը պատասխանում է. «Կարող եմ»։ Դրանից հետո Լոպեսը դեմքի բարկացած արտահայտությամբ շրջվում է:

Զույգի կարճ խոսակցությունը տառադարձվել է շուրթերով կարդացող հատուկ մասնագետի կողմից: