Համացանցում է հայտնվել «Թղթե տունը» սերիալի սփին-օֆֆի առաջին թիզերը

Համացանցում է հայտնվել «Թղթե տունը» սերիալի սփին-օֆֆի առաջին թիզերը։

Երբ Netflix-ը սկսեց հեռարձակել իսպանական «Թղթե տունը» քրեական սերիալը, որն առավել հայտնի է La Casa de Papel անվանումով, շատ քչերը կարող էին կանխատեսել, որ շոուն կսիրվի ամբողջ աշխարհում: Սերիալը, որն առաջին շաբաթվա ընթացքում գրանցեց ընդհանուր 190 միլիոն ժամ դիտում,  ցուցադրել է իր վերջին դրվագը 2021 թվականի դեկտեմբերին։ Դա վկայում էր շոուի կայուն գրավչության մասին իր 5 եթերաշրջանի ընթացքում: Այժմ Netflix-ը հայտարարել է, որ վերադառնում են բարձր խաղադրույքներով կողոպուտի աշխարհ՝ նոր սպին-օֆֆ սերիալով, որի անվանումն է «Բեռլին»:

Նախագիծը կթողարկվի Netflix-ում 2023 թվականի դեկտեմբերին։ Այն նվիրված կլինի օրիգինալ սերիալի գլխավոր հերոսներից մեկին։