Աստղագուշակ փետրվարի 9-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք խուսափել դատարկ զրույցներից ու անիմաստ վեճերից. դրանք այսօր ոչ միայն ժամանակ կխլեն, այլև տրամադրություն կփչացնեն: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Վտանգ կա, որ ձեր վստահությունը կփորձեն շահել մարդիկ, որոնցից արժե հեռու մնալ: Լավ է չվստահել առաջին տպավորությանը:

Եթե կենտրոնանաք աշխատանքի կամ ուրիշ օգտակար գործերի վրա, ապա արագ դրանք կանեք, ծրագրածից ավելին կհասցնեք: Հավանական է պետք գան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Բացի այդ, կիրառում կգտնվեն ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերը գիտեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք օբյեկտիվորեն գնահատել և՛ իրավիճակը, և՛ ձեր հնարավորությունները: Չարժե վստահել ուրիշների ասած ամեն ինչին: Ցավոք, նույնիսկ հին համախոհներն այսօր կարող են հիասթափեցնել ձեզ: Բայց եթե միայն ձեզ վրա հույս դնեք, ապա անպայման շատ բանի կհասնեք:

Օգտակար կլինի ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Օրը կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով, մտերիմների հետ հարաբերություններում դրական փոփոխություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապելու կարիք չկա: Այսօր շատ կարևոր կլինի չմտածված արարքներից խուսափելը, լուրջ պարտավորություններով չկապվելն ու կյանքում արմատապես ոչ մի բան չփոխելը, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ դա իսկապես պետք է:

Օգտակար կլինի և՛ մասնագիտական, և՛ անձնական հին ծրագրերին վերադառնալը: Կպարզվի, որ իրավիճակը բարենպաստ է ավելի վաղ մտածածն իրագործելու համար, և կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել ձեզ: Երեկոն բարենպաստ կլինի սիրելիի հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինելու, գործերի վրա կենտրոնանալը՝ նույնպես: Դուք սովորականից շատ կընկնեք ուրիշի ազդեցության տակ: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել վստահելի մարդկանց հետ, որոնց աջակցության վրա համոզված եք: Ձեզ քննադատող, պրովոկացիայի ենթարկող ու հավասարակշռությունից հանող մարդկանց հետ շփումները դժվարությամբ կտրվեն:

Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Շատ Խեցգետիններ այսօր կհասկանան, որ չափից դուրս շատ ժամանակ են վատնել ու կվերանայեն իրենց առաջնահերթությունները: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար. այդ շփումները ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը պիտանի ծանոթություններ ու արդյունավետ բանակցություններ է խոստանում: Ձեզ կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված, հուսալի համախոհներ գտնել: Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, և դուք դրանք բաց չեք թողնի: Հնարավոր են և՛ մասնագիտական աճ, և՛ արագ շահույթ խոստացող առաջարկներ:

Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները: Չեն բացառվում թյուրըմբռնումն ու վիրավորանքները: Սակայն դուք բարեհամբույր կլինեք ու դրական տրամադրված, չեք բարկանա նրանց վրա, ովքեր համաձայն չեն ձեզ հետ ու պատրաստ չեն աջակցել: Երեկոյան լարված պահերն անցյալում կմնան, ներդաշնակությունն էլ կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լսեք ինտուիցիային ու աշխատեք հետևել նրա հուշումներին: Այսօր դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել գործերում ու լուծել բարդ առաջադրանքները: Բայց փորձված մեթոդները քիչ արդյունավետ կլինեն, պիտի ինչ-որ նոր բան փորձեք: Եվ դա ձեզ մոտ անպայման կստացվի:

Շրջապատողների հետ հարաբերությունները երբեմն լարված են լինելու, բայց դուք կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ. այսօր նրանց համար դա շատ կարևոր կլինի: Սիրելին կարող է ձեր հոգատարության ու աջակցության կարիքը սովորականից շատ ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին մի շտապեք ու ձեզանից անհնարինը մի պահանջեք: Ծրագրած ամեն ինչից արագ ու առանց դժվարության գլուխ հանել չի ստացվի: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն ձեզ համար կարևոր պայմանավորվածությունները: Սակայն դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, շուտով դուք կզգաք, որ կյանքը լավանում է:

Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Շատ հաճելի կլինի, որ նույնիսկ ձեր ամենահամարձակ ծրագրերն են դուր գալիս շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կլինի կարևոր հարցերի շուրջ մտորելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչի վրա արժե անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարող է սպասել: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս, պետկազմակերպություններին դիմելն էլ հաջող կանցնի:

Մտերիմների հետ շփումները հաճելի պահեր կպարգևեն, դրա շնորհիվ տրամադրությունն էլ կլավանա: Չեն բացառվում հաճելի անակնկալները, անսպասելի նվերները, որոնք երկար կհիշեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ շատ են դուր գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Մի շտապեք, քանի որ այսօր դժվարությամբ կզատեք իրական ցանկությունները պահի քմահաճույքներից, դժվարությամբ կգնահատեք ձեր նպատակներն ու կդնեք առաջնահերթությունները:

Լրիվ նոր բան ստանձնելուց առաջ գլուխ հանեք առօրյա գործերից, համոզվեք, որ հաջողությամբ եք ավարտել ավելի վաղ սկսածը: Հակառակ դեպքում խառնաշփոթ կառաջանա, որն էլ կհուսահատեցնի ձեզ: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում արժե ապավինել ինտուիցիային:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համբերատարությունն ու ինքնատիրապետումն այսօր ձեզ շատ պետք կգան: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք պրովոկացիաներին չեք տրվի: Գործերում կհաջողվի խուսափել սխալներից, լավ հարաբերություններ պահպանել կոլեգաների և ղեկավարության հետ: Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Լուրջ գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք:

Տանը տարաձայնություններից խուսափել չի ստացվի, բայց բոլորին դուրեկան լուծումներ արագ կգտնվեն: Օրվա երկրորդ կեսը հեռվից հրաշալի լուրեր է խոստանում: Որոշ Այծեղջյուրներ ընտանեկան տոնի համար առիթ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Ավելի հավանական է, որ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և միանգամից պարզ չի լինի, թե դրանցից որն է ավելի կարևոր: Մյուսները նման պայմաններում կհուզվեին, բայց դուք հանգստություն կպահպանեք, այդ իսկ պատճառով սխալներից էլ կխուսափեք:

Մտերիմներին աջակցելու, նրանց օգնելու հնարավորություն կունենաք: Վերջին ժամանակներս ձեզ վշտացնող ընտանեկան տարաձայնություններն անցյալում կմնան: Երկար ժամանակ լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի վճռական գործողությունների համար: Եթե որոշ գործեր երկար ժամանակ հետաձգել էիք, հիմա դրանց վերադառնալու ճիշտ ժամանակն է. աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան լավ կստացվի: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը: Դուք պատրանքներ չեք կառուցի և զուր հույսեր չեք փայփայի:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան ուրախացնել մտերիմներին կամ հաճելի չծրագրված գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: