Սկանդալ. Քորթնի Քարդաշյանը կոնֆետներ է թողարկել ինտիմ առողջության համար

Առողջության ոլորտում կարծես նոր Գվինեթ Փելթրոու է հայտնվել: Քորթնի Քարդաշյանը Վալենտինի օրվա առթիվ ներկայացրել է ծամվող կոնֆետներ, որոնք խոստանում են պահպանել հեշտոցի առողջությունը:

Դեռևս 2022 թվականի սեպտեմբերին Քորթնին թողարկեց իր առողջ մարմելադի Lemme ապրանքանիշը: Այն պարունակում է կենսահավելումներ և վիտամիններ։ Իսկ կայքում Քորթնիի անունից ասվում է. «Ես այնքան համեղ եմ պատրաստել, որ չեք հավատա, թե այն որքան օգտակար կարող է լինել»:

Առողջ մարմելադի հավաքածուում կա մի բանկա, որը կոչվում է Lemme Sleep մելատոնինով և երիցուկով, Lemme Debloat՝ նախաբիոտիկներով, իսկ այժմ՝ նոր Lemme Purr: Վերջինս ունի անվնաս թվացող բաղադրություն՝ արքայախնձոր, վիտամին C և պրոբիոտիկներ։ Այնուամենայնիվ, իր գովազդային արշավում Քորթնին խոստանում է. «Մենք մշակել ենք մեր ծամվող կոնֆետները հեշոտցի առողջության համար՝ SNZ 1969™ պրոբիոտիկների կլինիկական ուսումնասիրված չափաբաժնով»:

Պրոբիոտիկները իսկապես դրական են ազդում աղիքային միկրոֆլորայի վրա և ոչ միայն։ Բայց տհաճ հոտը ոչ թե հիմնական պատճառն է, այլ ինտիմ առողջության այս կամ այն ​​խախտման հետևանքը։ Այն կարող է ախտորոշել և բուժել միայն մասնագետը, այլ ոչ թե ինքնուրույն նշանակված վիտամիններն ու հավելումները։

Գովազդային արշավում Քորթնին հայտնվել է մեկ տասնյակ կատուներով շրջապատված և բացասական վերաբերմունքի ալիք առաջացրել իր նկատմամբ և մեղադրվել կանանց նկատմամբ հակաքարոզի մեջ։ Մնում է հետևել Քորթնիի արձագանքին։ Բայց միայն մեկ եզրակացություն կարելի է անել՝ այս կաթիլը, ինչպես Գվինեթ Փելթրոուի տխրահռչակ նեֆրիտի ձուն, ոչ մի կապ չունի self-love-ի հետ։