Լեոնարդո ԴիԿապրիոն մեկնաբանել է 19-ամյա աղջկա հետ սիրավեպի մասին լուրերը

Շաբաթվա սկզբին լուրեր էին պտտվում, որ Լեոնարդո ԴիԿապրիոն նոր սիրավեպ ունի։ Դերասանին տեսել են երիտասարդ աղջկա հետ. հոլիվուդյան աստղը համացանցում արդեն քննադատության է ենթարկվել ընտրյալի տարիքի պատճառով՝ նա 19 տարեկան է։ Բայց կարծես թե այժմ դերասանի սիրտն ազատ է։

ԴիԿապրիոյին մոտ կանգնած աղբյուրը TMZ-ին հայտնել է, որ Լեոն և Էդեն Պոլանին երբեք չեն հանդիպել, այլ լուսանկարի ժամանակ կանգնած են եղել իրար կողքի և գտնվում են ընկերական նույն շրջապատում: Եվ ընդհանրապես, եթե դերասանը ժամանակ է անցկացնում ինչ-որ մեկի հետ, դա դեռ չի նշանակում, որ նրանք հանդիպում են։ Ահա ճշմարտությունը…

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Լեոնարդո ԴիԿապրիոն և Կամիլա Մորոնեն բաժանվել են անցյալ ամառ։ Սիրահարները միասին են եղել ավելի քան հինգ տարի, բայց այս ամբողջ ընթացքում փորձել են չգովազդել իրենց հարաբերությունները։ Բաժանվելուց հետո նա նույնիսկ հասցրել է որոշ ժամանակ հանդիպել Ջիջի Հադիդի հետ։